Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տեղի կունենա այսօր

Շվեդի դեբյուտը տեղի կունենա Շվեդիայում: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական հանդիպում կանցկացնի «Գալաթասարայի» հետ շվեդական Գյոթեբորկ քաղաքում:

Մանկունյանցիների հայտացուցակում առաջին անգամ հայտնվել է նաև Զլատան Իբրահիմովիչը, ով նոր թիմի հետ մարզումները սկսել էր այս շաբաթվա սկզբին: Սպասվում է, որ հուլիսի 30-ին տեղի կունենա 34-ամյա հարձակվողի դեբյուտը:

Ավելի վաղ Իբրահիմովիչը թիմի հետ չէր մեկնել Չինաստան մինչմրցաշրջանային տուրի:
Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով հուլիսի սկզբին: Վերջին 4 մրցաշրջաններում նա պաշտպանել է «ՊՍԺ»-ի գույները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս