Բաժիններ՝

Սթիվեն Հոքինգը նոր հաղորդագրություն ունի մարդկության համար

Մարդությունն այսօր կանգնած է բազմաթիվ խնդիրների և վտանգների առջև: Բայց ո՞րն է դրանիցից ամենավտանգավորը: Հենց այս հարցն է տվել Russia Today հեռուստաընկերության լրագրող Լարի Քինգն իր Larry King Now հեռուստաշոուի ժամանակ մեր մոլորակի ամենախելացի մարկանցից մեկին՝ Սթիվեն Հոքինգին:

Վերջին անգամ Լարի Քինգը Հոքինգի հետ հանդիպել էր 6 տարի առաջ: Դեռևս այն ժամանակ գիտնականը լրագրողին ասել էր, որ մարդկությունը կանգնած է վտանգի առջև:

«Մարդիկ իրենք իրենց վերացնում են իրենց իսկ ագահության և հիմարության պատճառով»,- նախորդ զրույցում ասել էր Հոքինգը: Լարի Քինգը փորձեց պարզել՝ արդյոք այսօր ինչ-որ բան փոխվե՞լ է:

«Մենք այժմ հաստատ դարձել ենք ավելի քիչ ագահ և հիմար»,- ասել է Հոքինգը՝ նշելով, որ այսօր մեր ամենամեծ վտանգը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է:

Կարդացեք նաև

«Մեր նախորդ զրույցից հետո երկար ժամանակ է անցել, և երկրի բնակչության թիվն ավելացել է կես միլիարդով: Այս գործընթացը շարունակվում է: Այս տեմպերով 2100 թվականին Երկրի բնակչությունը կկազմի 11 միլիարդ: Միայն վերջին 5 տարիներին օդի աղտոտվածության մակարդակն ավելացել է 8 տոկոսով: Քաղաքների բնակչության մոտ 80 տոկոսը նպաստում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը»,- բացատրել է Հոքինգը:

Լարի Քինգը Հոքինգի հետ խոսել է նաև արհեստական ինտելեկտի մասին: Ըստ Հոքինգի՝ կառավարությունը պետք է հետևի տեխնոլոգիաների զարգացմանը, հատկապես ուշադրություն դարձնի արհեստական ինտելեկտին, որը նախատեսվում է օգտագործել ռազմական նպատակներով: Եթե մշակումների ժամանակ չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա որևէ մեկի համար լավ չի լինի:

«Երբ ստեղծվի մի իրավիճակ, որտեղ մեքենաները կկարողանան ինքնուրույն էվոլյուցիա ապրել, ապա չի կարելի ասել՝ արդյո՞ք նրանց նպատակները կհամընկնեն մեր նպատակների հետ: Հավանականություն կա, որ արհեստական ինտելեկտը դժվար կլինի կանգնեցնել, եթե այն դուրս գա մեր վերահսկողությունից: Արհեստական ինտելեկտի մշակման համար պետք է խստորեն հետևել էթիկետի պահանջներին և անվտանգության կանոններին»,- նշել է Հոքինգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս