Ինչպես էր Ֆրունզիկ Մկրտչյանը 20 տարի ապրում առանց անձնագրի

Մհեր Մկրտչյան դերասանին Խորհրդային Միությունում բոլորը դեմքով ճանաչում էինք: Հիշվող արտաքինով դերասանը Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմում գլխավոր դերասանուհու քեռու դերից հետո արթնացավ տառացիորեն հանրահայտ: Դերասանին հնարավոր չէր շփոթել որևէ մեկի հետ, իսկ Ֆրունզիկ Մկրտչյանն այնքան հանրաճանաչ էր, որ նա իր հետ անգամ անձնագիր չէր վերցնում. Նրան բոլորը ճանաչում էին:

Միևնույն ժամանակ Մհեր Մկրտչյանը անձը հաստատող երկու փաստաթուղթ ուներ. Առաջինը՝ իսկական խորհրդային անձնագիրը, իսկ երկրորդը՝ ինքնաշեն. Ընկերներն էին նվիրել:

Ի դեպ, դերասանը նաև երկու անուն ուներ, և երկրորդ «անձնագրի» մեջ հենց երկրորդ անունն էր գրված՝ Մհեր՝ հայոց դիցարանի արևի աստծո՝ Միհրի անվամբ:

Զվարճալի է, բայց ունենալով երկու փաստաթուղթ՝ Մկրտչյանը դրանք երկուսն էլ կորցրել էր և հետագա 20 տարիների ընթացքում անգամ չի էլ մտածել անձնագիրը վերականգնելու մասին: Նոր անձնագիր ստանալու ցանկության կամ անհրաժեշտության բացակայությունը Ֆրունզիկ Մկրտչյանի համար շատ պարզ բացատրություն ուներ՝ ինձ անձնագիր պետք չէ, ինձ առանց այդ էլ բոլորը ճանաչում են ու թույլ են տալիս ամենուր մտնել:

Եվ դերասանը բացարձակապես ճիշտ էր: Անհավանական է թվում, բայց Մկրտչյանին անգամ Կրեմլ էին թույլ տվել մտնել առանց փաստաթղթերի:

«Հայրենասեր» ֆեյսբուքյան էջն ուշագրավ պատմություն է ներկայացրել այդ մասին:

Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Ֆրունզիկը ռեժիսոր Գեորգի Դանելիայի և դերասան Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին պետք է Պետական մրցանակ ստանար «Միմինո» ֆիլմից հետո: Կրեմլի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները ռեժիսորին ու դերասաններին խնդրեցին փաստաթղթեր ներկայացնել: Կիկաբիձեն ու Դանելիան ներկայացրեցին իրենց անձնագրերը, իսկ Մկրտչյանը միայն ժպտաց ու հարցրեց. «Իսկ մի՞թե արտասահմանյան լրտեսները Կրեմլ գալիս են առանց փաստաթղթերի»:

Զարմանալի է, բայց հնարքն աշխատեց. դերասանին թույլ տվեցին մտնել Կրեմլ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս