Բաժիններ՝

Պաշտոնական. Մանեն տեղափոխվեց «Լիվերպուլ»

«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Սադիո Մանեն ավարտեց տեղափոխությունը:

«Սրբերը» չեն ճշգրտում, թե կոնկրետ ինչքան են վճարել «կարմիրները»:

Գործարքի արժեքը չի բարձրաձայնվում, բայց «Սաութհեմփթոնը» նշել է, որ այդ տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սենեգալցու համար «Սրբերը» կստանան մոտ 46.5 մլն եվրո:

Կիսապաշտպանը «կարմիրների» ֆուտբոլիստ կդառնա հուլիսի 1-ից: Ֆուտբոլիստը հանդես կգա 19 համարի մարզաշապիկով:

«Այսօր մեծ օր է: Ուրախ եմ, որ պայմանագիր կնքեցի Եվրոպայի մեծագույն ակումբներից մեկի հետ»,- 24-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Մանեն «Սաութհեմփթոնի» կազմում խաղացել է 2014 թվականից:

24-ամյա սենեգլացին 2015-16 մրցաշրջանում անցկացրել է 37 խաղ, խփել է 11 գնդակ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս