Բաժիններ՝

Ժպտացող զինվորը. երկու ոտքը կորցրած Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է

Ապրիլին Արցախում ռազմական գործողությունների արդյունքում երկու ոտքը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է: Դավիթի ու իր լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Դավիթ Գրիգորյան (Ժպտացող տղան)»:

Davit

Դավիթ Գրիգորյանը պատմել էր, որ դիրքի ավագն է եղել, գնացել էր՝ փշալար կապելու: «Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Րոպեներ անց մեր դասակի հրամանատարը մտավ ականապատված դաշտ ու սկսեց զգուշորեն մոտենալ ինձ»,- պատմել էր նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս