Բաժիններ՝

Անչափահասների հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքերի մի մասն ի վերջո ավարտվում է ամուսնությամբ

Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված 34 դեպք: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Հիմնականում դեպքերը վերաբերում են 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալուն: Ի դեպ, այդ դեպքերի մի մասն ի վերջո ավարտվում է ամուսնությամբ: Նման դեպքեր հատկապես մարզերում են գրանցվում` Գեղարքունիքում, Շիրակում»,-ասաց Նելլի Դուրյանը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում երեխաների ներգրավվածությանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը` Նելլի Դուրյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ երեխաները ծանոթություններ են հաստատում սոցիալական ցանցերի միջոցով, հետո խնդիրներ են առաջնում, և դա վերածվում է կոնֆլիկտի: Վերջերս գրանցվել էր մի դեպք, երբ մի անչափահասը մեկ այլ անչափահաս աղջկա նկարները տեղադրել էր սոցցանցերում: «Նման դեպքեր լինում են, իհարկե, բայց սոցիալական ցանցերի հետ կապված դեպքերը մեծ թիվ չեն կազմում: Մեր համապատասխան վարչությունը կանխարգելման աշխատաքներ է իրականացնում, դպրոցներում անցկացվում են իրազեկման աշխատանքներ»,-ասաց Նելլի Դուրյանը:

Առջևում ամառային արձակուրդներն են: Ոստիկանության աշխատակիցներն ակտիվացնելու են իրենց գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս