Բաժիններ՝

«Լիվերպուլը» ջախջախեց «Վիլյառեալին»

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլն» իր դաշտում ջախջախեց «Վիլյառեալին» 3:0 հաշվով:

Առաջին գնդակն իսպանական թիմի դարպասում հայտնվեց խաղի 7-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ դարձավ Բրունո Սորիանոն: Կրկնապատկել հաջողությունը «կարմիրներին» հաջողվեց 63-րդ րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ Դենիել Սթարիջը: Խաղի 71-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Վիկտոր Ռուիսը: 81-րդ րոպեին Ադամ Լալանան խաղի հաշիվը դարձրեց 3:0` հօգուտ «կարմիրների»:

Իսպանիայում «Լիվերպուլը» պարտվել էր 0:1 հաշվով: Սեփական դաշտում անգլիական թիմը 3 անգամ դարձավ գոլի հեղինակ, և հիմա Յուրգեն Կլոպի սաները պետք է խաղան Եվրոպայի լիգայի եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս