«Հարկավոր է լողալ ոչ թե հոսանքին համընթաց կամ հակառակ, այլ այնպես, ինչպես ճիշտ ես համարում: Հարկավոր է իմանալ, թե ուր ես լողում». Ռուբեն Վարդանյան

Մարտի 1-ին ԳՈՒՄ-ի ցուցասրահում կայացել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի դրամաշնորհների ծրագրի շնորհանդեսը ու բաց քննարկում դպրոցի մենթոր ու հիմնադիր Ռուբեն Վարդանյանի ու Միխայիլ Կուսնիրովիչի մասնակցությամբ, հայտնում է finbuzz.ru-ն:

Հանդիպման մոդերատորը եղել է Մաքսիմ Ֆելդմանը՝ «Սկոլկովոյի» հաճախորդների հետ աշխատանքի հարցերով ղեկավար, Executive MBA-8-ի շրջանավարտը:

Մաքսիմ Ֆելդմանը քննարկման սկզբում հիշեցրել է, որ «Սկոլկովոյի» համար 2016 թվականը հոբելյանական է, քանի որ ուղիղ 10 տարի առաջ կատարվեց մասնաշենքի հիմնարկեքը:

Maxim Feldman

Կարդացեք նաև

«Մենք ստեղծեցինք դպրոցը նրա համար, որ Ռուսաստանում ստեղծվեր հնարավորություն՝ ստանալ բարձր մակարդակի բիզնես-կրթություն: Այդ պատճառով, եթե դու բիզնես ես վարում Ռուսաստանում, ապա պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, ու կիրառես այդ գիտելիքները մեր բիզնես միջավայրում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ruben Vardanyan1 Skolkovo (2)

«Իմ որոշումը՝ աջակցել նախագծին, եղել է սուբյեկտիվ ու ընկերական: Դա կարծես գագաթը նվաճած ալպինիստի արարքների շարքից լիներ: Դու հաջողակ ես, հասել ես բարձունքի, սակայն դու այնտեղ մենակ ես: Ու ահա, որպեսզի Ռուբենը մենակ չլիներ լեռան վրա, ես որոշեցի նրան աջակցել: Մենք ուզում էինք հպարտանալ մեր երկրի համար՝ պատասխանատվության որոշակի զգացումով: Դա ուսուցման գաղափար է անհանգիստ մարդկանց համար»,- հավելել է Կուսնիրովիչը: Երկու գործընկերներն էլ կարևորել են թիմը ու վստահությունը:

Kusnirovich

Այնուհետ հաջորդել են սրահից հնչող հարցերը: Գործընկերները հիշել են իրենց շրջանավարտներին, որոնցով հպարտացել են, օրինակ՝ Մարինա Պարֆյոնովան հայտնաբերել է Hydrop հեղուկը, որն օգնում է իրերին մնալ չոր և մաքուր, ու որն արդեն օգտագործվել է կամավորների կողմից Սոչիի օլիմպիադայի ժամանակ: Նա ներկայացրել է Ռուսաստանը Դավոսի ֆորումի ժամանակ «Աշխարհի 50 լավագույն երիտասարդ ձեռնարկատերեր» անվանակարգում:

Skolkovo (5)

Հարցին, որը վերաբերել է ժամանակակից գործարարի գլխավոր որակներին, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Առաջին՝ չվախենալ ընկնելուց ու սխալվելուց: Երկրորդ՝ հարմարվել փոփոխվող պայմաններին»: Խոսելով բիզնեսի մասշտաբայնությունից՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ գոյություն ունի մեծ նշաձող, որտեղ մասշտաբ հարկավոր չէ:

Քննարկվել են նաև բարեգործության ու դրանում բիզնեսի տեխնոլոգիաների ներդրման հարցեր:

Զրույցի ընթացքում հնչել է նաև հարց՝ ինչպես ստանալ դրամաշնորհ: Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Ինձ հետաքրքրում է, թե որքան գումար եք դուք կորցրել ձեր կյանքում: Ես ուզում եմ հասկանալ, թե որքանով եք պատրաստ գործել իրականության մեջ, որտեղ ամեն ինչ չէ, որ իդեալական է»: Միխայիլ Կուսնիրովիչը հավելել է. «Մի շարք սուբյեկտիվ գործոններ: Ինձ համար շատ կարևոր է բաղկացուցիչը՝ դա ձեր հստակ մոտիվացիան է»:

Skolkovo (3) Skolkovo (1)

Սխալների ու եզրակացությունների մասին գործընկերները պատասխանել են. «Չդավաճանել սեփական սկզբունքներին, հակառակ դեպքում՝ հարվածը կլինի ցավոտ ու կոշտ», ինչպես նաև խորհուրդ են տվել՝ «ոչնչի մասին չափսոսալ, քանի որ այդ ամենն արդյունքի տանող ճանապարհն է»:

«Հարկավոր է լողալ ոչ թե հոսանքին համընթաց կամ հակառակ, այլ այնպես, ինչպես ճիշտ ես համարում: Հարկավոր է իմանալ, թե ուր ես լողում»,- հավելել է Ռուբեն Վարդանյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս