Բաժիններ՝

5 տարածված միֆ հեռախոսի լիցքավորման մասին

Marketium.ru կայքը ներկայացրել է  5 տարածված միֆ, որոնք կապված են հեռախոսի լիցքավորման հետ:

1. Հենց այդ հեռախոսի համար չնախատեսված լիցքավորիչ օգտագործելով՝ կարող եք վնասել մարտկոցին: Դա իրականություն չէ, եթե խոսքն օրիգինալ լիցքավորիչների մասին է, և ոչ թե՝ կեղծերի: Հիմնականը, ինչ պետք է հիշել, այն է, որ լիցքավորիչը պետք է օրիգինալ լինի:

2. Պետք չէ օգտագործել հեռախոսը լիցքավորման ընթացքում: Եթե դուք օրիգինալ լիցքավորիչ եք օգտագործում, կարող եք լիցքավորման ընթացքում հանգիստ օգտվել հեռախոսից: Միակ հանգամանքը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ այդ դեպքում լիցքավորվելու համար հեռախոսին ավելի երկար ժամանակ կպահանջվի: Լիցքավորման ընթացքում հեռախոսից օգտվելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքում, երբ օգտագործեք օտար ադապտերներ:

3. Երկար լիցքավորումը բացասաբար է ազդում մարտկոցի վրա: Շատերն են մոռանում անջատել հեռախոսը լիցքավորումից և գնում քնելու: Արտադրողները վաղուց գտել են այդ խնդրի լուծումը, սակայն այս միֆը դրանից հետո դեռ գոյություն ունի: Երբ հեռախոսը 100 տոկոսով լիցքավորվում է, լիցքավորման գործընթացն ավտոմատ անջատվում է, և երբեմն միանում է մաքսիմալ մակարդակ ապահովելու համար:

Կարդացեք նաև

4. Հեռախոսը կարելի է ընդհանրապես չանջատել: Նույնիսկ ամենաժամանակակից գադջետներին հանգիստ է անհրաժեշտ: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ անջատել հեռախոսը, օրինակ՝ գիշերը:

5. Հեռախոսը պետք է լիցքավորել այն ժամանակ, երբ այն վերջնականապես լիցքաթափվում է: Պետք չէ սպասել հեռախոսի լրիվ լիցքաթափմանը: Ժամանակակից հեռախոսների մարտկոցներն ավելի լավ աշխատում են այն ժամանակ, երբ միջին լիցքավորում ունեն: Այդ պատճառով էլ ցանկալի է այն ամբողջությամբ հաճախ չլիցքավորել:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս