Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվածություն է ձեռք բերել Ժոզե Մոուրինիոյի հետ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է գլխավորել մեկ այլ անգլիական ակումբ` «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, պորտուգալացի մարզիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերելուն և շուտով կարող է դառնալ թիմի գլխավոր մարզիչը:

Ավելի վաղ լուրեր արդեն պտտվում էին յուրահատուկի` «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու մասին: Սպեկուլյացիաներն ուժեղացան այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց այն մասին, որ Պեպ Գվարդիոլան կդառնա «քաղաքայինների» գլխավոր մարզիչը սկսած հաջորդ մրցաշրջանից:

Հիշեցենք, որ նույն առաջնության շրջանակներում Մոուրինիոն և Գվարդիոլան արդեն մրցակցել են, երբ գլխավորում էին համապատասխանաբար՝ «Ռեալը» և «Բարսելոնան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս