Բաժիններ՝

«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին կիսաեզրափակիչ հանդիպումները:

Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց Մադրիդի «Ռեալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Գերմանական թիմի կազմում աչքի ընկան Լերոյ Սանեն և Հարի Քեյնը, իսկ «արքայական ակումբ»-ից դուբլի հեղինակ դարձավ Վինիսուս Ժունիորը:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մյուս խաղում մայիսի 1-ին միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս