Բաժիններ՝

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 55-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 64-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 84-րդ, Հրանտ Մելքումյանը` 95-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 22-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 48-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 84-րդ, Մարիամ Մկրտչյան` 98-րդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս