Բաժիններ՝

Ղազախստանին արտոնություններ են տալիս (ուղիղ միացում)

Այսօր Ազգային ժողովը՝ կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում շուրջ 12 հարց է՝ միջազգային պայմանագրեր և օրինագծեր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր կավարտեն նախագծերի քննարկումն ու վաղը առավոտյան, հավանաբար, կկազմակերպեն քվեարկությունը:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: Դրանով Ղազախստանը երրորդ երկրների հետ առևտրում առավելություններ է ստանում, մասնավորապես՝ տուրքերի ցածր դրույքաչափեր են կիրառվում երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման և Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով դրանց ձևակերպման դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնք նախատեսված են Ղազախստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցերով աշխատանքային խմբի զեկույցի 307-րդ պարբերությամբ՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու պայման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս