Ի՞նչ կլինի, եթե սկսենք մեղրաջուր խմել

Այն, որ ջուրը շատ օգտակար է՝ հայտնի է բոլորին: Բոլորս էլ անընդհատ լսել ենք, որ պետք է օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր խմել: Սա հասկանալի է, չէ՞ որ ջուրը համարվում է մարդու օրգանիզմի ամնակարևոր տարրերից մեկը, պետք չէ մոռանալ, որ օրգանիզմը 80%-ով ջրից է կազմված:

Բնական է, որ այս մասին անընդհատ չենք մտածում: Ջուրը պահպանում է օրգանիզմի ամենօրյա գործառույթները՝ սննդարար տարրերի և թթվածնի փոխանցումից՝ մինչև ուտելիքի մարսումը:

Այնպես որ, ջրի օգտագործումը չափազանց կարևոր է ամբողջ օրգանիզմի համար:

Սակայն պատկերացրեք, որ այն ջուրը, որը խմում եք, ավելի օգտակար դառնա: Պարզապես ձեր ջրին մեղր ավելացրեք:

Կարդացեք նաև

Ինչո՞վ է օգտակար մեղրը:

Մեղրի օգտակարության մասին գիտեն բոլորը: Իսկ երբ այն համադրում ենք ջրով, և խմում ենք այդ ջուրն ամեն օր, լավացնում ենք առողջությունն ու նույնիսկ կանխարգելում ենք մի քանի հիվանդություններ:

Ցանկանո՞ւմ եք համոզվել դրանում, սկսեք ամեն օր մեղրաջուր խմել և կզգաք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս