Բաժիններ՝

«Յուվենթուսի» հարձակվող Պոլ Պոգբան հրաժարվել է տեղափոխվել «Չելսի»

Ամռանը թուրինցիները պատրաստ են եղել 85 մլն եվրոյով վաճառել ֆրանսիացուն:

Տրանսֆերային պատուհանի փակումից մեկ շաբաթ առաջ թուրինցիներն ընդունել են «կապույտների» առաջարկությունը: La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ, լոնդոնցիները պատրաստ են եղել Պոգբայի համար վճարել 85 մլն եվրո, բայց ֆուտբոլիստն ինքը հրաժարվել է տեղափոխությունից և արգելափակել է գործարքը:

Ինչպես պնդում է աղբյուրը, Պոգբան մնացել է «Յուվենթուսում»` իր գործակալ Մինո Ռայոլայի հետ խորհրդակցելուց հետո, չնայած այն բանին, որ «Չելսին» առաջարկել էր աշխատավարձի էական բարձրացում:

Պոգբայի աշխատավարձը «Յուվենթուսում» կազմում է 4.5 մլն եվրո:

Тransfermarkt-ը ֆրանսիացի հարձակվողին գնահատել է 55 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս