Բաժիններ՝

«Դոմոդեդովոյում» հրդեհ է բռնկվել, չեղյալ է հայտարարվել մոտ տասնյակ չվերթ

Հրշեջներին հաջողվել է մարել «Դոմոդեդովո» օդանավակայանում ծագած հրդեհը, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության մերձմոսկովյան վարչության մամլո ծառայությունից:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը մեկուսացվել է Մոսկվայի ժամանակով ժ. 8:10-ին: Ներկայում օդանավակայանի տարածքն օդափոխում են: Օդանավակայանի մամլո ծառայությունից նշել են, որ ներկայում ծխի պատճառով մի քանի չվերթ է հետաձգվել:

Դրա հետ միասին, օդանավակայանը ինքնաթիռներ է ընդունում արտակարգ ռեժիմով: Էլեկտրոնային չվացուցակից ակնհայտ է, որ հետաձգվել է նվազագույնը 10 թռիչք:
Օդանավակայանում ծագած հրդեհի մասին հաղորդագրությունը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարություն էր ստացվել Մոսկվայի ժամանակով ժ. 7:00-ի սահմաններում: Հրդեհի առաջացման պատճառը, ամենայն հավանականությամբ, կարճ միացումն է եղել, որի հետևանքով այրվել են նկուղում գտնվող մալուխները:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով թանձր ծուխ է լցվել օդանավակայանի երրորդ հարկում: Շենքից տարհանվել է մոտ 3000 մարդ:

Ընդ որում՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը չի պարզաբանել, թե ինչու է նկուղում առաջացած հրդեհի հետևանքով ծուխ լցվել հենց երրորդ հարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս