Բաժիններ՝

«Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան տոնում է ծննդյան 85-ամյակը

Այսօր իր 85-ամյակն է տոնում ԽՍՀմ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Դանելիան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Դանիելիան բազմաթիվ խորհրդային, ռուսական ու միջազգային մրցանակների դափնեկիր է:

Ռեժիսորին մեծ ճանաչում բերեց «Ես քայլում եմ Մոսկվայով» (1963) ֆիլմը, որը դարձավ խրուշչովյան հալոցքի կուլտային իրադրաձություններից մեկը:
Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Միմինոն», «Աշնանային մարաթոնը», «Կին-ձա-ձան»։
«Միմինո» ֆիլմում Դանելիան ոչ միայն ռեժիսոր էր ու սցենարիստ, այլև անձամբ է մարմնավորել ինքնաթիռի օդաչուին:

Ֆիլմի սցենարը Դանիելիան գրել էր Ռեզո Գաբրիաձեի ու Վիկտորյա Տոկարևայի հետ համատեղ: Ֆիլմը սիրվեց, դրա բազմաթիվ երկխոսություններ դարձան թևավոր խոսքեր:
«Միմինոյում» գլխավոր դերերում հանդես են գալիս Մհեր Մկրտչյանը և Վախթանգ Կիկաբիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս