Բաժիններ՝

Գլխավոր ասամբլեայի փակումը. լավ լուրեր Հայաստանի համար

Օրերս Հավայան կղզիներում ավարտվեցին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Գլխավոր ասամբլեայի աշխատանքները: Նշենք կարևորագույն արդյունքները:

ՄԱՄ-ի և Բյուրականի աստղադիտարանի միջև կնքվեց «Հայաստանը՝ որպես տարածաշրջանային կենտրոն» 5-ամյա պայմանագիրը, որը հետագայում, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ վերանայվելու և երկարաձգվելու է։ ՄԱՄ-ի բոլոր տարածաշրջանային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին այդ կենտրոնների գործունեության սկզբունքները, ռազմավարությունը և համագործակցությունը։

ՄԱՄ-ի կազմում Հայաստանից ընդունվեց յոթ նոր անդամ, և այժմ ՄԱՄ-ի անդամների կազմում Հայաստանում կա 26 անդամ։ ՄԱՄ-ի գլխավոր ասամբլեայի մասնակիցների թվում էին Դորիս Արզումանյանը, Տաբեթա Բոյաջյանը, Վլադիմիր Հայրապետյանը, Արեգ Միքայելյանը, Դավիթ Մկրտչյանը և Սոնա Ֆարմանյանը:

Հրավիրված զեկուցումով հանդես եկավ Վ․ Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի դափնեկիր, Հայկական աստղագիտական ընկերության անդամ, աշխարհահռչակ գիտնական Բրենթ Թալին։

Կարդացեք նաև

11873919_942332295827406_2074038479_n

Արեգ Միքայելյանը՝ որպես Հայաստանի ազգային ներկայացուցիչ, մասնակցեց ՄԱՄ-ի համագումարին և երեք հանձնաժողովների՝ առաջադրման, անդամության և ֆինանսական, խորհրդակցություններին, որտեղ որոշվում էին ՄԱՄ-ի առաջիկա ղեկավար մարմինները, նոր անդամները, անցած եռամյակի ֆինանսական հաշվետվությունը և հաջորդ եռամյակի բյուջեն։

11872773_942731332454169_1989059021_n

Հաստատվեց ՄԱՄ-ի նոր գործադիր կոմիտեի կազմը։ Նախագահ ընտրվեց Սիլվիա Տորես-Պեյմբերտը (Մեքսիկա), Գլխավոր քարտուղար՝ Պիերո Բենվենուտին (Իտալիա), Գլխավոր քարտուղարի օգնական՝ Տերեզա Լագոն (Պորտուգալիա)։ Նաև ընտրվեցին վեց փոխնախագահներ։ Էվին Վան Դիշուկը (Հոլանդիա) ընտրվեց հաջորդ նախագահ։ Նախորդ նախագահ Նորիո Կայֆուն և նախորդ գլխավոր քարտուղար Տիերի Մոնմերլը ծառայելու են՝ որպես խորհրդականներ։­­­­ Ընտրվեցին նաև բոլոր տաս­­­ը բաժանմունքների նոր նախագահներ և փոխնախագահներ։ Տեղի է ունեցել նաև ՄԱՄ-ի հանձնաժողովների վերակառուցում, և նախկին քառասունի փոխարեն՝ ներկայումս ստեղծվել են երեսունհինգ նոր հանձնաժողովներ։

11897032_942332249160744_2072881625_n

2018թ․ հաջորդ ՄԱՄ գլխավոր ասամբլեան տեղի կունենա Վիեննայում, Ավստրիայում, իսկ 2021թ.՝ Պուսանում, Հարավային Կորեայում։

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս