ԵԽ ԽՎ-ի համազեկուցողները քննադատել են Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽ ԽՎ Մոնիտորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) ու Թադեուշ Իվինսկին (Լեհաստան) խորին ափսոսանք են հայտնել՝ կապված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին տևական ժամկետով ազատազրկման դատապարտելու հետ:

Նրանց տարածած հայտարարությունում նշված է. «Ինթիգամ Ալիևը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի վաղեմի գործընկեր, հանդես է եկել՝ որպես ՄԻԵԴ-ում դիտարկվող շատ գործերով իրավաբանական խորհրդական:

Ալիևի նախադատային դատավարությունը, կալանքն ու դատապարտումը կապված են Ադրբեջանում նրա իրավապաշտպան գործունեության հետ և հանդիսանում են այդ աշխատանքն անհնար դարձնելու փորձի մաս»:

Համազեկուցողները կոչ են արել պարզաբանում տալ՝ իրավապաշտպանի նկատմամբ ծանր պատիժ սահմանելու համար: Ինթիգամ Ալիևն ապրիլի 22-ին դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով տնտեսական հանցանքների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս