Բաժիններ՝

Արամ MP3-ն՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի Հայաստան կատարած այցի մասին

168.am-ը Արամ Mp3-ի հետ զրուցեց Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի շուրջ հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների բացասական արձագանքների մասին:

«Ես մեծ մասամբ չեմ հետևել Քիմ Քարդաշյանի այցին, քանի որ երկրում չեմ եղել: Գիտեմ, որ Քիմը եկել Հայաստան ու վերջ: Ես դրական եմ վերաբերում Քիմի Հայաստան գալու որոշմանը: Գիտեք՝ նորմալ է, որ մարդ է գալիս Հայաստան: Նույնիսկ շատ լավ է, որ նման հայտնիության մարդիկ են գալիս: Ինչ վերաբերում է համացանցում տիրող այս իրարանցմանը, ասեմ, որ տպավորություն է, որ ուղղակի ճանճից փիղ են դարձնում: Չեմ կարծում, որ պետք է այս ամենն այսքան ծանր տանել: Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ իրոք ուրիշ խոսելու ոչինչ չունեն: Ես չեմ հասկանում, ի՞նչ է՝ Հայաստանում ուրիշ խոսելու թեմա, ասելիք չկա՞: Ես հասկանում եմ, որ մեր մեդիան էլ չի տեսել նման մեծության աստղ, իսկ Քիմը մեծ աստղ է ամբողջ աշխարհում: Իմ կարծիքով՝ Քիմի այցը Հայաստան փոխշահավետ է: Շահավետ է, թե մեր երկրի համար, թե Քիմի համար: Կան որոշակի տվյալներ, թե վերջին 3-4 օրվա ընթացքում քանի անգամ է Հայաստան, Երևան անունները գրվել google-ում: Զարմանում եմ, երբ քննադատում, են, թե ինչո՞ւ է եկել: Ինչպե՞ս թե ինչո՞ւ է եկել: Այ, քեզ բան… Որտե՞ղ է գրված, որ իրեն չի կարելի գալ Հայաստան»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Վիտամին» ակումբի Գարիկի ֆեյսբուքյան գրառմանը, նա պատասխանեց. «Գարիկին իմանալով, ես գիտեմ, որ նա դիտավորյալ ինչ-որ վատ բան երբևէ չէր գրի: Մեկ այլ բան է, որ նրան սխալ են հասկացել: Ուղղակի կոնտեքստի մեջ ոչ ճիշտ ձևակերպում է եղել, որը և բերել է ասելիքի սխալ ընկալման»:

Հարցին էլ, արդյո՞ք նույն իրար «ուտող» ճանաչված դեմքերը Քիմի Հայաստանից մեկնելուց հետո կրկին չեն հավաքվելու փարթիներին և, ասես, ոչինչ էլ չի եղել դեմքի արտահայտությամբ չեն գրկախառնվելո՞ւ իրար հետ՝ ասելով. «ջանիկ պրիվետ»: Արամը պատասխանեց. «Այնպես չէ, որ առաջին անգամ են թեժանում քննարկումները համացանցում: Պարզապես քանի որ քննարկման գլխավոր թեման և դրդապատճառը համաշխարհային ճանաչում ունեցող աստղ է, այստեղից էլ ցանկացած գրառում մեծ արձագանք է ստանում: Ինձ համար ցավալի կողմ կա այս ամենի մեջ այն իմաստով, որ Հայաստան է եկել 21 Գրեմի մրցանակ ունեցող Քանյե Ուեսթը և նրա մասին գրեթե չեն խոսում (Արամի հետ զրուցել ենք նախքան Քանյեի երեկվա անակնկալ համերգը:- Ք. Մ.): Ինձ համար ամենասյուռը սա է այս ամենի մեջ:

Կարդացեք նաև

Միգուցե գալուց առաջ նրանք ունեցել են պայմանավորվածություն, որ ոչ մի հարցազրույց նույն ինքը՝ Քանյե Ուեսթը, չի տալու…այդ բացատրությունը ես ընդունում եմ՝ կարող է լինել: Բայց այն, որ լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում նրան, այ դա սյուռ է: Հասկանո՞ւմ եք` Հայաստանի ամենապիկը Իրիրնա Ալեգրովան է, ով գալիս է մեր երկիր մի օրով ու գնում: Բայց այստեղ է Քանյե Ուեսթը շուրջ մեկ շաբաթ և ոչ մի ինֆորմացիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս