Քիմ Քարդաշյանը մասնակցել է 10-րդ «Breakthrough Prize» մրցանակաբաշխությանը
Շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով:
Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ դերասանուհիներ Մարգո Ռոբին, Ջեսիքա Չեսթեյնը, Օլիվիա Ուայլդը, Բրի Լարսոնը:
Մրցանակաբաշխությունը կայացել է Լոս Անջելեսի Ակադենմիական թատրոնում՝ ի պատիվ նրանց, ովքեր հաջողություններ են գրանցել մաթեմատիկայի և գիտության բնագավառներում: Հաղթողներից յուրաքանչյուրը ստանացել է 3 միլիոն դոլար: