Բաժիններ՝

Գյումրիում անակնկալ են պատրաստել Քիմ Քարդաշյանի համար. aravot.am

Գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը սպասում է այսօր Քիմ Քարդաշյանի Գյումրի կատարելիք այցին, քանի որ պատրաստվում է նրան նվիրել Արա Պապյանի՝«ARBITRAL AWARD OF THE PRESIDENT OF THE UNITED STATES OF AMERICA WOODROW WILSON, FULL REPORT OF THE COMMITTEE UPON THE ARBITRATION OF THE BOUNDARY BETWEEN TURKEY AND ARMENIA WASHINGTON, NOVEMBER 22 nd, 1920» գիրքը, որտեղ արխիվային փաստաթղթեր կան նրա պապի՝ Վահան Քարդաշյանի գործունեության մասին:

11139633_928584563852759_1692602615_n

Aravot.am-ի հետ զրույցում Արա Նախշքարյանն ասել է.

«Քիմի պապը՝ կամ գուցե պապի եղբայրը՝ Վահան Քարդաշյանը, 1920 թվականին Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնի հետ համագործակցել է եւ ընդհանուր պայմանավորվածության են եկել, չգիտեմ գումարո՞վ, թե՞ սիրաշահելու միջոցով, բայց ամեն դեպքում Հայաստանի սահմանային քարտեզի գծման գործում ունեցել է մեծ ներդրում:

Այն քարտեզը, որը մենք Սեւրում հետո ունեցանք ու այդպես մնաց օդի մեջ: Նրա պապը որոշակի դերակատարություն է ունեցել Հայ Դատի հարցում եւ կապ է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Ես Քիմին կուզենայի առաջարկե՝լ արդյոք ինքը պատրաստ չէ՞ վերանայել պատմական անցյալը, քանի որ պիտի գա Գյումրի եւ գտնի իր արմատները ու ֆիլմ նկարի իր ընտանիքի պատմության վերաբերյալ, թո՛ղ մի քիչ ավելի խորանա, իմանա մանրամասնությունները, նրբությունները եւ Ամերիկայի այսօրվա նախագահին, որը սեւամորթ է, իր սկզբունքայնությամբ, սիրաշահելով կամ ճանաչված դեմք լինելով՝ մոտենա ու ասի՝ գիտեք, պարոն նախագահ, ես քո ազգին շատ սիրել, հարգել եմ, նույնիսկ դա ցույց եմ տվել իմ ամուսնությամբ, սեւամորթից երեխա ունեմ, կխնդրեմ, որ ընդունենք իմ ազգին, որի արմատները ես գտել եմ, գիտեմ ովքեր են:

Քանի որ իմ պապը ձեր նախորդների հետ համագործակցել է եւ արդյունքում մենք ունեցել ենք Սեւրի պայմանագիր, որն այդպես էլ ինչ-ինչ պատճառներով չիրականացվեց, կխնդրեի, որ դուք էլ ձեր որոշակի ներդրումն ունենաք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ես չեմ կարծում, որ հանկարծ Օբաման ոչ դրական կեցվածք ընդունի»:

Կայքի  հարցին՝ միգուցե Քիմ Քարդաշյանն արդեն ասե՞լ է այդ մասին Օբամային, Արա Նախշքարյանի կարծիքով, եթե ասած լիներ ամբողջ աշխարհը կիմանար, քանի որ դա կոծկելու թեմա չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս