Պերմյակովից վերցվել են արյան և մազի փորձանմուշներ

«168 ժամը» ՀՀ Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ արդյոք Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են արյան, մեզի, մազի փորձանմուշներ, եթե՝ այո, ապա ե՞րբ են դրանք վերցվել: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «քրեական գործի շրջանակներում Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մազի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ»: «168 ժամի» այսօրվա համարում, սակայն, տեղի է ունեցել վրպակ. «մազ» բառի փոխարեն նշվել է «մեզ»:

Հրապարակման մեջ նշել էինք նաև, որ տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պարզել՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, ի՞նչ քանակությամբ: Սակայն դեպքի վայրից հայտնաբերված հետքերի՝ վերցված փորձանմուշների հետ նշանակվել են համեմատական փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր. «Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում՝ դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։»

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս