Բաժիններ՝

Ինչու է Ռուսաստանում կտրուկ աճել սառնարանների վաճառքը

Ռուսաստանում սառնարանների վաճառքի ծավալները 2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 71%-ով։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի վիճակագրական կոմիտեն։ Միևնույն ժամանակ, լվացքի մեքենաների վաճառքի ծավալները աճել են 66%-ով, հեռուստացույցներինը՝ 71%-ով, համակարգիչներինը՝ 55.4%-ով։

Կենցաղային տեխնիկային վաճառքի ծավալների շեշտակի աճը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ ՌԴ քաղաքացիները փորձել են որքան հնարավոր է կարճ ժամանակում ծախսել արագ արժեզրկվող ռուսական ռուբլին։ Վաճառքի ծավալների աճ նկատվել է երկարաժամկետ օգտագործման գրեթե բոլոր ապրանքների դեպքում։

Ընդհանուր առմամբ՝ տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքների վաճառքի ծավալները աճել են 4.7%-ով՝ հասնելով 13.8 տրիլիոն ռուբլու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս