Բաժիններ՝

Մարգարեթ Թետչեր. «Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, բայց ամեն դեպքում ձու ածում է հավը»

Մարգարեթ Թետչերը ծնվել է նպարավաճառի և դերձակուհու ոչ հարուստ ընտանիքում, սակայն դարձավ 1-ին կինը, որը դարձավ աշխարհի ամենապահպանողական երկրի` Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Եվ պահպանեց իր աթոռը 11 տարի։

Նրա անձնական հատկանիշները և աշխարհի շատ պետությունների ղեկավարների հետ ընկերությունը, անկասկած, նպաստեցին սառը պատերազմի դարաշրջանի ավարտին։

Հենց խորհրդային լրագրողները նրա համար մտածեցին «երկաթե լեդի» մականունը, որը նրան շատ դուր եկավ։

Ներկայացնում ենք Մարգարեթ Թետչերի կյանքի կանոնները.

Կարդացեք նաև

1. Եթե դուք ուզում եք մտքեր փոխանակել, գնացեք տղամարդու մոտ, իսկ եթե ռեալ քայլեր եք ակնկալում որևէ բան անելու ուղղությամբ, ապա դիմեք կնոջը։

2. Երբ բնավորություն է ցույց տալիս կինը, նրա մասին ասում են՝ լիրբ, իսկ երբ բնավորություն է ցույց տալիս տղամարդը, ասում են՝ հիանալի տղա է։

3. Բացարձակ իմաստ չկա՝ լինել բազմոցի մեջ ընկղմված մի ինչ-որ խեղճ, փափուկ երևույթ։ Համաձայն չե՞ք:

4. Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, բայց ամեն դեպքում ձու ածում է հավը։

5. Եթե ինձ քննադատողները տեսնեին՝ ինչպես եմ քայլում Թեմզայի ալիքների վրայով, կասեին, որ քայլում եմ ալիքների վրայով միայն այն պատճառով, որ լողալ չգիտեմ։

6. Անվճար պանիր միայն մկան թակարդում է լինում։

7. Համեստությունն այսօր շատ բարձր է գնահատվում։

Դե, իսկ լկտի պնդերեսությունն ընդհանրապես անգին է։

8. Տնային տնտեսություն վարելու խնդիրներին ծանոթ յուրաքանչյուր կին մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն։ Այսօր կինն իրեն դրսևորելու բազում հնարավորություններ ունի։ Մեզնից շատերը անգամ երկրներ են ղեկավարում։
Բայց հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ մեզ ավելի շատ փոքրիկ էլեգանտ պայուսակ է սազում, քան սվին։

9. Եթե ուզում ես կոկորդդ կտրել, մոտս չգաս վիրակապելու համար։

10. Ոչ ոք չէր հիշի «բարի սամարացու» մասին, եթե նա միայն բարի նպատակներ ունենար։
Նա նաև փող ուներ։

11. Ինչ-որ մի օր մենք բոլորս էլ անխուսափելիորեն տատիկ ենք դառնում։

12. Տունը պետք է կնոջ կյանքի կենտրոնը լինի, բայց ոչ երբեք՝ սահմանը։

13. Բոլորովին պարտադիր չէ համաձայնել զրուցակցիդ հետ՝ նրա հետ ընդհանուր լեզու գտնելու համար։

14. Մեր հոգսերի 90%-ը վերաբերում է նրան, ինչ երբեք չի պատահի:

15. Երբ արդեն «հարձակման» թիրախ դառնում է իմ անձը, ես միայն ուրախանում եմ։
Դա նշանակում է, որ հակառակորդներս այլևս քաղաքական փաստարկներ չունեն։

16. Պետք է թշնամուդ լավ ուսումնասիրես։ Այդպես հավանականություն կա, որ նա մի օր ընկերդ կդառնա։

17. Պարտադիր չէ սեփական հարուստ բնական պաշարներ ունենալ՝ հարուստ երկիր ունենալու համար։
Այդ նպատակին կարելի է հասնել նաև դրանց իսպառ բացակայության դեպքում։

18. Ամենակարևոր ռեսուրսը մարդն է։
Պետությունը միայն պետք է պայմաններ ստեղծի մարդկանց տաղանդը բացահայտելու համար։

19. Առանց տնտեսական ազատության ոչ մի ուրիշ ազատություն չի կարող լինել։

20. Հզոր լինելն իսկական լեդի լինելու պես մի բան է։
Եթե դուք ստիպված եք մարդկանց հիշեցնել, որ լեդի եք, ուրեմն դուք հաստատ լեդի չեք։

Հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս