«Ես կենդանիների մասին չեմ խոսում». Վլադիմիր Գասպարյանը՝ Դոգի մասին

Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հարց ուղղեցին նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի՝ Դոգի վերևաբերյալ: Լսելով նրա մականունը՝ Վլադիմիր Գասպարյանը նախ ասաց. «Ես կենդանիների մասին չեմ խոսում»: Լրագրողի դիտարկմանը, որ վերջինս հայտարարել է, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ենթադրյալ ապօրինությունների մասին պատմող ունի, ոստիկանապետն արձագանքեց. «Դե թող հրապարակի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ոստիկանապետը կցանկանա՞, որպեսզի ոստիկանությունը վերանվանվի Ներքին գործերի նախարարություն: Ի պատասխան նա ասաց, որ կարծում է, որ ոստիկանության գոյությունն ավելի ճիշտ է, քանի որն ոստիկանությունը քաղաքականությունից դուրս է, ոչ մի կուսակցության անդամ չէ, հետևաբար՝ ավելի ազատ է իր գործունեության մեջ:

 

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս