Երևանից ժամանած սրտաբանը հիվանդների ընդունելություն կկատարի

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նոյեմբերի 14-ին ժամը 15:00-ից ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան,Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Համլետ Գրիգորիի Հայրապետյանը կիրականացնի հիվանդների ընդունելություն եւ խորհրդատվություն, տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:

Ցանկություն հայտնողները կարող են նշված օրը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:

Տեսանյութեր

Լրահոս