Բաժիններ՝

Յոթ խորհուրդ՝ հայտնի բժիշկ Նիկոլայ Ամասովից. Հույս մի ունեցեք, որ բժիշկները ձեզ առողջ կդարձնեն

Հայտնի սրտաբան, վիրաբույժ Նիկոլայ Ամասովին ճանաչում են բերել ոչ թե նրա վիրահատությունները, որոնց շնորհիվ հազարավոր կյանքեր է փրկել, այլ առողջ կենսակերպի մասին նրա գրքերը, որոնք լայն տարածում են գտել: Բուհն ավարտելուց հետո իր առաջին քայլերը բժշկության ոլորտում նա ստիպված է եղել անել արդեն ռազմի դաշտում՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Սրտի արատով տառապող երեխաներին օգնելու առաջին փորձերն սկսել է 1955 թվականին եւ այդ ոլորտում նորարարությունների հեղինակ է դարձել: Adme.ru-ն ներկայացնում է Ամասովի յոթ կանոնները.

Հույս մի ունեցեք, որ բժիշկները ձեզ առողջ կդարձնեն

Նրանք կարող են փրկել կյանքը, կարող են բուժել հիվանդությունը, բայց ընդամենը կբերեն ստարտային վիճակի: Հետագայում կյանքը հուսալիորեն շարունակելու համար հույսներդ պետք է դնեք ձեր վրա:

Բժիշկները բուժում են հիվանդությունը, իսկ առողջությունն ինքներդ պետք է պահպանեք

Առողջությունը մեր օրգանների, մեր ողջ ֆիզիոլոգիայի «պահուստային հզորությունն է»: Դա անհրաժեշտ է նորմալ ֆունկցիոնալ վիճակ ապահովելու համար: Այդ «հզորությանը» հնարավոր չէ դեղերով հասնել, այլ միայն մարզումներով, վարժություններով եւ առողջ կենսակերպով:

Յուրաքանչյուրը զգում է, թե ինչ է հիվանդությունը

Տարբեր ֆունկցիաների խանգարումները թույլ չեն տալիս նորմալ ապրել եւ երջանիկ զգալ: Պնդում եմ. մարդն իր բնույթով դիմացկուն է. առնվազն՝ մեծ մասը: Ճիշտ է, թեթեւ հիվանդություններն անխուսափելի են, բայց լուրջ հիվանդությունները հիմնականում ոչ ողջամիտ կենսակերպի արդյունք են:

«Պահուստների» մարզումը պետք է ողջամիտ լինի

Սա նշանակում է աստիճանաբար, ոչ միանգամից: Մարզումները սահմանափակումներ եւ ծանրաբեռնված ռեժիմ են ենթադրում, որը երեք հիմնական կետ ունի.
Առաջինը՝ նվազագույն քանակությամբ ճարպ պարունակող սնունդ, օրական 300 գ բանջարեղեն եւ միրգ, քաշի պահպանում՝ «հասակ՝ հանած 100»-ի սահմանում:
Երկրորդը՝ ֆիզկուլտուրա. պետք է մարզվել օրական մեկ ժամ: Առնվազն՝ 20 – 30 րոպե մարմնամարզություն, ցանկալի է 2 -5կգ-անոց գանտելներով: Ավելացրեք քայլելու տարածությունը:
Երրորդ կետն ամենադժվարն է ՝ հոգեվիճակի կառավարում: Ինքս օգտվում եմ պարզ եղանակից. երբ լարվածությունը մեծ է՝ փորձում եմ թուլացնել մկանները: Լավագույնը ակտիվ մարմնամարզությունն է, բայց իրավիճակը ոչ միշտ է դա թույլ տալիս. երբ հնարավոր լինի՝ անցեք գործի: Ադրենալինի ավելցուկն այրվում է մարմնամարզության ժամանակ, եւ անոթներն ու օրգանները փրկվում են սպազմից:

Հետաքրքիր հարց է. Ինչո՞ւ են մարդիկ այդպես հաճախ հիվանդանում:
Կարծում եմ, եթե մարդկանց 90%-ը հետեւեր ճիշտ կենսակերպին, առողջ կլիներ:

Աշխարհում շատ են վատ բժիշկները
Լավ բժիշկները շատ են, բայց շատ են նաեւ վատերը: Ապացո՞ւյց: Հարցրեք, ինչ են կարդում եւ ինչ կարող են անել: Կարդում են պրակտիկներից եզակիները, կարողանում են ՝ քիչ թե շատ վիաբուժության ոլորտի մասնագետները:
Օրգանիզմն ունի հզոր պաշտպանիչ ուժ՝ իմունային համակարգը: Այն գործում է, պարզապես հարկավոր է մի փոքր ժամանակ տալ: Հաշվի առեք, որ թեթեւ հիվանդությունները հիմնականում բուժվում են առանց միջամտության՝ իրենք իրենց: Ձեզ ասում են ՝ բուժեցինք, իսկ դուք հավատում եք՝ թե լավ բժիշկ էր:

Եթե հաջողվել է հանդիպել լավ բժշկի, պահպանեք նրան եւ իզուր տեղը մի անհանգստացրեք

Եթե դուք երիտասարդ եք՝ մինչեւ 60 տարեկան, եւ օրգանների ախտանշաններ չկան, չարժե ամեն փոքր հիվանդության դեպքում վազել բժշկի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս