Բաժիններ՝

Ուկրաինացի լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա (լուսանկարներ)

Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, ով աչքի է ընկել սկանդալային վարքագծով եւ տարբեր ժամանակներում աստղերի վրա հարձակվելու փորձերով, այս անգամ հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, Փարիզում նորաձեւության շաբաթվա միջոցառումների ժամանակ: Քարդաշյանը ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ մոր ուղեկցությամբ այցելել է ցուցադրություններից մեկին: Երբ նա դուրս է եկել մեքենայից, զինվորական համազգեստի գույնի կոստյումով եւ դեղին շարֆով տղամարդը հարձակվել է նրա վրա եւ փորձել է տապալել գետնին: New York Daily News-ի փոխանցմամբ՝ թեիկնապահները հասել են օգնության եւ կանգնեցրել են Սեդյուկին: Fox News-ի տվյալներով՝ լրագրողը չի ձերբակալվել:

Հաղորդվում է, որ Սեդյուկը մայիսի 28-ին էլ Հոլիվուդում ֆիլմի պրեմիերայի ժամանակ հարձակվել էր հայտնի դերասան Բրեդ Փիթի վրա, փորձել համբուրել նրան, սակայն դերասանը հարվածել էր: Հունիսին Սեդյուկը Լոս Անջելեսի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա պայմանական ազատազրկման եւ հանրային աշխատանքի ու ստիպված էր 17 օր մաքրել քաղաքային զուգարանները:

Սերդյուկն իր սկանդալային վարքագծի պատճառով հեռացվել է «1+1» հեռուստաալիքից, որտեղ լուսաբանում էր աշխարհիկ կյանքը:

qim1

qim2

qim3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս