Բաժիններ՝

Լեհաստանում հայ եւ թուրք բռնցքամարտիկների մենամարտն ավարտվել է սկանդալով. sport.news.am

Լեհաստանի Կիելցե քաղաքում այս օրերին տեղի է ունենում բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Սեպտեմբերի 21-ին առաջինը ռինգ է դուրս եկել Կորյուն Սողոմոնյանը, ով պարտվել է ամերիկացի Ջեքսոն Մալիկին։Երկրորդը պայքարի մեջ է մտել Արման Հովհիկյանը՝ հաղթելով լեհ Կամիլ Գարդզիելիկին։

sport.news.am –ի փոխանցմամբ՝ երրորդը ռինգ դուրս եկած Հենրիկ Սարգսյանի մենամարտը թուրք բռնցքամարտիկի հետ ստացվել է սկանդալային: Հենրիկն անցկացրել է հիանալի մենամարտ՝ երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհել են թուրք բռնցքամարտիկին: Դրանից հետո հայկական կողմը բողոքարկել է, իսկ Լեհաստանի ֆեդերացիան աղմուկ է բարձրացրել՝ նշելով, որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չեն տա: Արդյունքում՝ մրցաշարի կազմակերպիչը եւ գլխավոր մրցավարը մոտեցել են Հենրիկ Սարգսյանին եւ նրան են փոխանցել առաջին տեղի մրցանակը եւ ոսկե մեդալը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս