Բաժիններ՝

Apple –ը կներկայացնի իր պատմության մեջ առաջին մեծ էկրանով սմարթֆոնը

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ասուլիսում ամերիկյան Apple ընկերությունը կներկայացնի շատերի կողմից սպասված iPhone 6-ը: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կներկայացվի iPhone 6-ի երկու մոդել. առաջինը կունենա 5,5 դյույմանոց էկրան՝ դառնալով մինչ օրս ընկերության արտադրած սմարթֆոններից ամենամեծը:

Ենթադրվում է, որ երկրորդը 4,7 դյույմանոց էկրան կունենա: Այն ավելի հզոր պրոցեսոր կունենա, իր նախորդներից ավելի բարակ եւ ավելի թեթեւ կլինի: Հեռախոսը հագեցած կլինի նաեւ նոր օպերացիոն համակարգով՝ iOS 8-ով:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 4,7 դյույմանոց մոդելը կարժենա մոտ 799 դոլար, իսկ 5,5 դյույմանոցը՝ 950 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս