Դավութօղլուն հայտնել է, թե որ դեպքում կկարգավորվեն թուրք-իսրայելական հարաբերությունները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նոր վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր գլխավոր նպատակը տնտեսական ուժեղ աճն է և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

Նա նաև Անկարայում ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում, որի ժամանակ անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին: Դավութօղլուն հայտարարել է, որ որևէ հույս չկա Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի դեռ նա չի դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին 6 տարում առաջին անգամ սեղմել է իսրայելցի պաշտոնյայի ձեռքը:

Տեսանյութեր

Լրահոս