Բաժիններ՝

Ուկրաինայում ցանկանում են ընդունել ՄՄ-ին ու ԵՏՄ-ին երկրի անդամակցումն արգելող օրենք

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը նախաձեռնում է երկրի ոչ բլոկային կարգավիճակի վերացում ու ՆԱՏՕ-ին նրա անդամակցում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.

«Ուկրաինայի կառավարությունը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացնում ուկրաինական պետության ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ Ուկրաինայի կուրսի վերականգնման մասին օրենքը:

Բացի այդ, օրենքի համաձայն, արտաքին քաղաքական ոլորտում Ուկրաինայի հիմնական ու գլխավոր նպատակը ԵՄ-ին անդամակցելն է: Տվյալ օրենքն Ուկրաինային հնարավորություն կընձեռի որոշումներ կայացնելու յուրաքանչյուր այլ տնտեսական, քաղաքական ու ռազմական դաշինքներին անդամակցելու շուրջ, որոնք չեն հակասում Ուկրաինայի հիմնական նպատակներին:

Դա վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն: Օրենքի ընդունումը կնշանակի, որ Ուկրաինայում արգելվելու է անդամակցել ինչպես Մաքսային միությանը, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությանը և այդօրինակ այսպես կոչված միություններին, որոնք, ըստ էության, հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության անվան Խորհրդային միություն»:

Յացենյուկն ընդգծել է, որ Գերագույն ռադան պետք է անհապաղ դիտարկի տվյալ օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս