Բաժիններ՝

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին՝ ոստիկանության օրը, ձերբակալվել է «Ազադլըղ» թերթի առաջատար մեկնաբաններից Սեյմուր Խազին: Ոստիկանները նրան ձերբակալել են տնից աշխատավայր գնալու ճանապարհին: Ձերբակալման պատճառները դեռ անհայտ են:

Թերթի փոխխմբագիր Ռահիմ Գաջիևը Turan-ին հայտնել է, որ Սեյմուրի հեռախոսն անջատված է: Սեյմուրը հանդիսանում է նաև համացանցով հեռարձակվող «Ադրբեջանական ժամ» հանրահայտ լրատվական հաղորդման հաղորդավար: Սեյմուրը խստապես քննադատում էր Ադրբեջանի իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս