Բաժիններ՝

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության վարչապետ է նշանակվել Իգոր Պլոտնիցկին. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) վարչապետ է նշանակվել Իգոր Պլոտնիցկին: Այս մասին գործակալությանը հայտնել է ԼԺՀ-ի ղեկավարությանը մոտ կանգնած նրա աղբյուրը:

Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել: Իգոր Պլոտնիցկին ԼԺՀ-ի վարչապետի պաշտոնում փոխարինել է Վալերի Բոլոտովին, ով հրաժարական է տվել մեկ շաբաթ առաջ: Պլոտնիցկին սրանից առաջ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը:

Օգոստոսի 7-ին հրաժարական էր տվել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, որին փոխարինել է Ալեքսանդր Զախարչենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս