Սահմանադրական հանրաքվեն անպայման տեղի կունենա. «ՀԺ»

«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա»-գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Ինքս այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ տրամաբանությունը թերևս հուշում է, որ եթե իսկապես ձևավորված լիներ հանրաքվեից հրաժարվելու նախնական որոշում, ապա նախագծի քննարկման ժամկետները երկարացնելու անհրաժեշտություն չէր ծագի»,- ասել է Գևորգ Դանիելյանը: Նա նաև հայտնել Է, որ հանձնաժողովն արձակուրդ չի գնալու և շարունակում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները, որոնց մարզային փուլն օրերս ավարտվեց: «Հանգստանալու մասին դեռ վաղ է խոսել»,- թերթի փոխանցմամբ ասել է Դանիելյանը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս