Բաժիններ՝

Ինչպես պայքարել խռացնելու դեմ

Aroxj.am-ը անդրադարձել է խռացնելուց խուսափելու մեթոդներին:

Պատճառները

Դրանք կարող են լինել տարբեր՝ սկսած կառուցվածքային առանձնահատկություններից, վերջացրած առողջական լուրջ խնդիրներով: Բոլոր դեպքերում այդ ամենը կարելի է կարգավորել: Պատճառները կարող են լինել նաև՝ շնչառական համակարգը, կոկորդի փափուկ հյուսվածքները, անհարմար դիրքով քնելը և այլն:

Տարիքը
Միջին և միջինից բարձր տարիքի մարդկանց մոտ նեղանում է կոկորդը և մկանները կորցնում են իրենց տոնուսը:

Ֆիզիկական կառուցվածքի առանձնահատկությունները
Տղամարդկանց մոտ խռացնելն ավելի հավանական է քան կանանց մոտ: Պատճառներից մեկը կարող է լինել ախորժակը, ընդլայնված ադենոիդները և մի քանի այլ նորմային չհամապատասխանող երևույթներ, որոնք հիմնականում լինում են ժառանգական:
Քաշի հետ կապված խնդիրներն ու վատ ֆիզիկական պատրաստվածությունը Ճարպային հյուսվածքներն ու ֆիզիկական ակտիվության պակասը նպաստում են խռացնելուն:

Ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք

Երևի թե նկատել եք, որ ավելի շատ խռռացնում եք այն ժամանակ, երբ մի քիչ ալկոհոլ եք օգտագործել (այն դեպքում, եթե չեք ծխում և դեղեր չեք խմում):

Քնելու անհարմար դիրքը- Եթե սովորաբար մեջքի վրա չեք քնում, ապակոկորդի մկանները կարող են խանգարել շնչառական համակարգինորմալ ընթացքին: Դրա համար պետք է հասկանալ, թե որ դիրքում քնելուց եք խռռացնում:

Խռացնելը մեջի վրա քնած ժամանակ – Ամենատարածված պատճառներից մեկն է: Դրա համար անհրաժեշտ է փոխել քնելու դիրքը և զբաղվել ակտիվ ֆիզիկական վարժություններով:
Ց

անկացած դիրքով քնելուց խռռացնելը- Այսպիսի դեպքում նշանակում է, որ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պահանջում են լուրջ հետազոտություն:

Ինչ անել խռացնելուց ազատվելու համար
Ազատվեք ավելորդ կիլոգրամներից- Նույնիսկ մի քանի կիլոգրամից ազատվելու դեպքում կազատվեք կոկորդի հետին հատվածի ճարպային շերտից, որի շնորհիվ կամ կմեղմեք խռռացնելը կամ ընդհանրապես կազատվեք դրանից:
Թողեք ծխելը – Իհարկե դժվար է, բայց հրաժարվելու դեպքում կրկնակի օգուտ կբերեք ձեր առողջությանը
Ննջասենյակի օդը խոնավեցրեք – Չոր օդը կարող է բերել քթի խոռոչի չորության և հանգեցնել խռացնելուն: Սենյակային խոնավեցնող նյութեր գնելով կազատվեք խռռացնելուց և շնչառական հիվանդությունների հետ կապված ավելի քիչ խնդիրներ կունենաք:

Բարձը մոտ 10 սմ ավելի բարձր դրեք – Բացի այդ կան հատուկ օրթոպեդիկ բարձր, որոնք կօգնեն ոչ միայն ազատվել խռռացնելուց, այլև կօգնեն ողնաշարին հնարավոր բարդություններից խուսափելու համար:

Մթերքներ և դեղամիջոցներ, որոնց օգտագործման արդյունքում խռացնում եք

Ինչ չի կարելի օգտագործել քնելուց առաջ
1. Ցանկացած սնունդ շատ քանակությամբ, հիմնականում ծանր սնունդ:
2. Կաթնամթերք
3. Սոյա
4. Ալկոհոլ
5. Անքնության դեմ դեղահաբեր
6. Սուրճ
Եթե այնուամենայնիվ մասնագետի կողմից կան նշանակված դեղահաբեր, ապա դրանք օգտագործեք քնելուց մի քանի ժամ առաջ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս