Բաժիններ՝

Ասոցացման համաձայնագիրն այժմ վավերացնելու դեպքում Ուկրաինան կկորցնի 50 միլիոն դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Ուկրաինան այժմ վավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա դրանից բխող կորուստները կկազմեն 560 միլիոն գրիվնա (50 միլիոն դոլար): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին.

«Այժմ արտահանումն ազատորեն գնում է դեպի Եվրոպա: Եթե մենք ներկայումս վավերացնենք համաձայնագիրը, ապա նա կգործի այնպես, որ մենք երկու ամսում կկորցնենք շատ շահավետ ռեժիմ: Խոսքը 560 միլիոն գրիվնայի մասին է»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ուկրաինային անհրաժեշտ է ամենաուշն օգոստոսին վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ ԵՄ-ի տրամադրած առևտրային արտոնություններից չզրկվելու համար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս