Բաժիններ՝

Էրդողանը դիմել է ՍԴ-ին` սոցցանցերին մեղադրելով իր իրավունքները խախտելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան` սոցցանցերին մեղադրելով իր և իր ընտանիքի իրավունքների խախտման մեջ: Ավելի վաղ Թուրքիայում օրենքից դուրս էին բերվել Twitter և YouTube ծառայությունները:

Թուրքական դատարանների որոշմամբ դրանք արգելափակվել էին: Ապրիլին Թուրքիայի Սահմանադրական դատարանն ապօրինի ու քաղաքացիական ազատություններին հակասող էր ճանաչել Twitter-ի արգելափակումը և չեղյալ էր հայտարարել նրա փակման մասին որոշումը:

Էրդողանը Twitter-ի ղեկավարությանը մեղադրել էր նրանում, որ նա չի կատարել մի շարք դատարանների որոշումը` կապված բովանդակային իրավունքի խախտումների հեռացման հետ: Էրդողանը պահանջում է ավելի քան 23.000 դոլարի փոխհատուցում:

Էրդողանը Twitter-ին մեղադրել էր նաև հարկեր վճարելուց խուսափելու մեջ: Էրդողանը փորձում է հասնել նրան, որ Twitter-ը, որը բացառապես ստեղծվել է շահույթ ստանալու նպատակով, պետք է իր գրասենյակը բացի Թուրքիայում և հարկեր վճարի:

Ինչ վերաբում է YouTube վիդեոհոսթինգին, ապա այն Թուրքիայում ցայժմ մնում է արգելափակված: Այն արգելափակվել էր մարտի 27-ին` կապված Սիրիայի հարցով թուրքական ղեկավարության գաղտնի խորհրդաժողովի ձայնագրության տեղադրման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս