Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանն ընդունել է մեղքը

Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ: Ինչպես տղեկացնում է ИТАР-ТАСС-ը` այս մասին այսօր Մոսկվայի Տրոիցկի դատարանում (քրեական գործի ըստ էության լսումների ընթացքում) հայտարարել է Հրաչյա Հարությունյանը: Ըստ լրատվամիջոցի՝ Հրաչյա Հարությունյանը չի ընդունել միտումնավոր կեղծած փաստաթուղթ ներկայացնելու համար իրեն առաջադրված մեղադրանքը:

«Նրան հասկանալի է՝ ինչում է նա մեղադրվում: Նա խոստովանում է ճանապրհային երթևեկության կանոնների խախտում կատարելը, բայց հերքում է երկրորդ մեղադրանքը: Նա հրաժարվում է ցումունք տալ գործի հետ կապված»,- ըստ ИТАР-ТАСС-ի՝ Հ. Հարությունայնի բառերը դատարանին փոխանցել է թարգմանիչը:

Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանի մասկանցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ. հուլիսի 13-ին: Վթարի արդյունքում մահացել էր 18 մարդ, շատերը ստացել էին մարմնական վնասվածքներ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս