Հեղինե Բիշարյան. ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն

ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե՝ կոալիցիայից դուրս գալը ենթադրո՞ւմ է, որ ՕԵԿ-ը դառնալու է ընդդիմադիր ուժ, ասաց, թե քաղաքականության մեջ լինում են կամ իշխանություն, կամ ընդդիմություն, և եթե իշխանություն չեն, ուրեմն՝ այո, ընդդիմություն են:

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ ապրիլի 25-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կպատասխանի բոլոր հարցերին:

Հարցին, թե ընդդիմությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ՕԵԿ-ին ընդունել, կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, թե ընդդիմությունը որևէ մեկի սեփականությունը չէ, որ ընդունեն կամ չընդունեն: Նրա խոսքով՝ հանրությունն է գնահատում իրենց աշխատանքը, իսկ իրենք միշտ ստացել են նրա վստահությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս