Նաիրա Զոհրաբյան. Չկա որևէ մեկը, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:

168.am-ն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե իրականությանը համապատասխանում է տվյալ հրապարակումը: Ի պատասխան նա նախ նշեց. «Ճիշտ կլինի, որ «հարգարժան գործընկեր-լրագրողները հիմնական խնդիրը թողած, այն է՝ ինչպես է մարդը մի շենքում ինքն իրեն հռչակում ինչ-որ ֆեդերացիայի նախագահ, չզբաղվեն այլ հարցերով: Լավ կլինի, որ դիմեք Օլիմպիական կոմիտեի քարտուղարին ու ստանաք հստակ պարզաբանում: Ինչ վերաբերում է օդանավակայանում տեղի ունեցած սցենարին, ես կարծում եմ, որ չկա և չի կարող լինել Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր զբացեցրած պաշտոնից, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նա երբևէ որևէ մեկին չի վիրավորել և մշտապես հարգալից է եղել իր գործընկերներից հետ: Ուստի, այդ քաղաքային ֆոլկլորի պատմությունը, որը ներկայացված էր կոնկրետ քաղաքական ուժին սպասարկող մամուլում, իրականությանը չի համապատասխանում»:

Տեսանյութեր

Լրահոս