Եվրոպացիները կողմ են բռնապետությանը

Ամեն հինգերորդ եվրոպացին կարծում է, որ բռնապետությունը երբեմն նախընտրելի է ժողովրդավարությունից, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Progressive Lab վերլուծական կենտրոնի պատվերով AboutPeople ընկերության կողմից անցկացված հարցմանը։

Հարցումն անցկացվել է հինգ երկրներում՝ Հունաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Ռումինիայում: Հույների մոտ 76 տոկոսը դժգոհություն է հայտնել, թե ինչպես է իրենց երկրում գործում ժողովրդավարությունը՝ համեմատած Ֆրանսիայում՝ 68 տոկոսի, Ռումինիայում՝ 66 տոկոսի, Մեծ Բրիտանիայում՝ 42 տոկոսի և Շվեդիայում՝ 32 տոկոսի հետ:

«Վերջին տարիներին Ռումինիայի նման երկրները, որոնք արագ տնտեսական աճ են գրանցել, կարծես թե չեն ամրապնդում լիբերալ ժողովրդավարության նկատմամբ հավատը։ Հարուստ երկրներում, ինչպիսին է Շվեդիան, ժողովրդավարական ինստիտուտները ճնշման տակ են, և քաղաքացիների վստահությունը դրանց նկատմամբ նվազում է»,- ուսումնասիրության արդյունքները մեկնաբանել է Մանչեսթերի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Դիմիտրիս Պապադիմիտրիուն:

Հարցման յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը նշել է, որ որոշ դեպքերում բռնապետությունը կարող է նախընտրելի լինել։ Ավելին, յուրաքանչյուր չորրորդ մասնակիցը նշել է, որ չի առարկի, որ իրենց երկիրն ունենա ժողովրդավարական իրավունքները սահմանափակող առաջնորդ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728