Ֆիդանը կմասնակցի Խաղաղության խորհրդի 1-ին նիստին
Փետրվարի 19-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ Ֆիդանը կանդրադառնա պաղեստինյան հարցի լուծման աջակցությունն այդ ուղղությամբ ձեռնարկվող նախաձեռնություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բացի այդ ակնկալվում է, որ կանդրադառնա Իսրայելի կողմից հրադադարի խախտումներին և կընդգծի, որ Թուրքիան կշարունակի հումանիտար օգնություն տրամադրել Գազային ու պատրաստ է ներդրում ունենալ վերակառուցման գործում։
Նշենք, որ Թուրքիան Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ է ու ներկայացված է նաև Գազայի գործադիր խորհրդում։ Ֆիդանը սույն թվականի հունվարի 22-ին Շվեյցարիայի Դավոսում մասնակցել է ստորագրման արարողությանը և ստորագրել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։



