Թուրքիայի քաղաքացիները SMS-ով ծանուցվել են, թե իբր Իսրայելում ուժեղ երկրաշարժ է եղել
Փետրվարի 18-ին վաղ առավոտյան Թուրքիայի և Հունաստանի քաղաքացիներին ծանուցումներ է ուղարկվել, որտեղ նշվել է, որ Իսրայելում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Մոտ 1 մլն 348 հազար օգտատիրոջ ուղարկվել է տագնապի և նախազգուշացման ծանուցումներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ մինչ այժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի տարածվել տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ և ոչ մի ցնցում տեղի չի ունեցել։
Հարցի վերաբերյալ պարզաբանումների բացակայության պատճառով սոցիալական ցանցերում հարյուրավոր մարդիկ սկսել են ուսումնասիրել, թե ինչու է իրենց ուղարկվել ուժեղ երկրաշարժի մասին ծանուցում։



