Բաժիններ՝

Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումները, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները դադարեցվեն։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Եթե Զելենսկին զգա, որ սա ոչ մի արժեք չունի, որ դա իրեն հարկավոր չէ, ապա մենք կարող ենք որոշում ընդունել հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման բնագավառում համագործակցությունից», – ասել է Ֆիցոն մամուլի ասուլիսում։

Վերջին շրջանում Սլովակիայի և Ուկրաինայի հարաբերությունները լարվել են «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման դադարեցման պատճառով։ Մատակարարումների դադարեցումը պայմանավորված է հարվածների պատճառով խողովակաշարի կրած վնասներով և Սլովակիայում էներգետիկ ճգնաժամ է առաջացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս