Պենտագոնը նախատեսում է մասնավոր ընկերություններ ներգրավել օտարերկրյա արբանյակներին հետևելու համար

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը մտադիր է մասնավոր օդատիեզերական ընկերությունների ներգրավմամբ ընդլայնել ուղեծրում գտնվող օտարերկրյա արբանյակների վերահսկողությունը. այս մասին նշված է Պենտագոնի պաշտպանական նորարարությունների ստորաբաժանման տարածած հաղորդագրությունում։

Ghost ծրագրով նախատեսվում է օգտագործել հետախուզական համակարգերով հագեցած ոչ թանկ փոքր տիեզերական սարքեր՝ երկրասինքրոն ուղեծրում գտնվող արբանյակները նույնականացնելու և դրանց հետևելու, ինչպես նաև մոտ տարածությունից օպտիկական ստուգումներ անցկացնելու համար։

Այսպիսի սարքավորումները, մասնավորապես, պետք է ապահովեն օբյեկտից մինչև 10 կիլոմետր հեռավորությունից նկարահանված բարձր թույլտվության լուսանկարներ։ Այս առումով Պենտագոնը նախագծով հետաքրքրված ամերիկյան ընկերություններին առաջարկում է մինչև մարտի սկիզբը ներկայացնել գեոստացիոնար հետախուզության մատչելի համակարգերի ստեղծման նախագծեր։

Հիմնական նպատակն է առաջարկել այնպիսի տիեզերական սարքերի ստեղծման լուծումներ, որոնք կարող են ապահովել ուղեծրային օբյեկտի բարձր թույլտվության պատկերներ և ճշգրիտ բնութագրել այն։

Այս սարքերը պետք է նվազեցնեն սեփական համակարգերը ուղեծիր դուրս բերելու Պենտագոնի ծախսերը՝ միաժամանակ ավելացնելով գեոստացիոնար ուղեծրում գտնվող օտարերկրյա տիեզերական օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրման հաճախականությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728