Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում հանդիպել է Բան Կի Մունի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվել Սիրիայի հարցը և մասնավորապես այդ երկիրը քիմիական զենքի պաշարներից մաքրելը: Գյուլը նկատել է, որ Սիրիայում առկա խնդիրները չեն ավարտվում միայն նրա քիմիական զենքով՝ ընդգծելով, որ Սիրիայում ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է համապարփակ քաղաքական ռազմավարություն:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Կիպրոսի հարցը և Պաղեստինի ու Իսրայելի փոխհարաբերությունները: Նշվում է, որ Նյու Յորքում Գյուլը հանդիպել է նաև Իրաքի փոխնախագահ Հուդեյր Հուզաիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության, հարևանության և անվտանգության հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս