Բաժիններ՝

Ըմբիշ Կարեն Խաչատրյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Խաչատրյանը  մրցեց Շվեյցարիայից Դամիան ֆոն Իուվի հետ: Խաչատրյանը հաղթեց 3:1 հաշվով` դառնալով Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ)՝  բրոնզե մեդալներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930