Բաժիններ՝

Ազնավուրին Ղազախստանում պարգեւ է շնորհվել` համաշխարհային երաժշտության մեջ ունեցած ավանդի համար

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 16-ին  Ալմաթիում հանդիպել է լրագրողների հետ եւ առաջին հերթին խնդրել, որ իրեն քաղաքական հարցեր չտան, տեղեկացնում է Today.kz-ը:

Պարբերականը նշում է, որ Ազնավուրը զբաղեցնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշոտոնը եւ ղազախստանցի դեսպանի հետ հանդիպել է աշխատանքի բերումով: Ղազախստանում նա առաջին անգամ է, եւ մեկ օր առաջ Ալմաթիում նրան շնորհվել է պարգեւ` համաշխարհային երաժշտության մեջ  ունեցած ավանդի համար:

«Ինձ համար հաճելի էր ստանալ այդ պարգեւը: Ես պաշտում եմ ցանկացած մրացանակ եւ այն սնոբների թվին չեմ պատականում, որոնք իրենց կարող են թույլ տալ պարգեւից հրաժարվել»,-ասել է նա:

Պարբերականը հիշեցնում է, որ Ազնավուրը իր կյանքի ընթացքում ավելի քան 1000 երգի հեղինակ է,  Time ամսագարի վարկածով ճանաչվել է XXդ. լավագույն էստրադային երգիչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս